Jump to content

Ուիլյամ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ուիլյամ Սահակյան
Ծնվել է1922[1][2][3]
Մահացել էապրիլի 6, 1986(1986-04-06)[1][2][3] բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունփիլիսոփա
Ալմա մատերԲոստոնի համալսարան, Հարվարդի համալսարան և Բոստոնի համալսարանի աստվածաբանության դպրոց

Ուիլյամ Ս. Սահակյան (անգլ.՝ William S. Sahakian, 1922[1][2][3] - ապրիլի 6, 1986(1986-04-06)[1][2][3]), ամերիկահայ փիլիսոփա, փիլիսոփայության դոկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Ուիլյամ Սահակյանը Հյուսիսարևելյան համալսարանում ստացել է «Հոգեբանություն և սոցիոլոգիա» մասնագիտությամբ բակալավրի աստիճան։ Սահակյանը հետագայում ավարտել է Հարվարդի համալսարանի և Բոստոնի համալսարանի փիլիսոփայության ասպիրանտուրան։ 1951 թվականին, Սահակյանը Բոստոնի համալսարանից ստացել է գիտությունների դոկտորի աստիճանը։ Սահակյանի ատենախոսությունը կոչվում էր «Զգացմունքային էթիկան ժամանակակից բրիտանական և ամերիկյան փիլիսոփայությունում»։ 1947 թվականին Սահակյանը ստացել է նաև Բոստոնի համալսարանի աստվածաբանության մագիստրոսի կոչում[4]։

1949 թվականից մինչև 1974 թվականը Սահակյանը եղել է Սաֆոլկի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի ղեկավարը։ Նախատեսված էր, որ նա 1986 թվականի հուլիսից կրկին պետք է զբաղեցներ այդ պաշտոնը, բայց սրտի ուժեղ կաթվածից հետո Սահակյանը մահացել է 1986 թվականի ապրիլի 6-ին[4]։

Հոգևոր ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հոգեբանության և փիլիսոփայության ոլորտում իր աշխատանքից, Ուիլյամ Սահակյանը որպես հոգևոր հովիվ էր ծառայում Մասաչուսեթսում։ 1980-ական թվականներին նա ծառայել է որպես Մասաչուսեթս նահանգի Դեդհեմ քաղաքի Ռիվերդեյլ ժողովական եկեղեցու հովիվ և մինչև 1955 թվականը՝ Չելսիի և Բեդֆորդի եկեղեցիների հովիվ[4]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդելուց բացի, Ուիլյամ Սահակյանը եղել է փիլիսոփայության և հոգեբանության տարբեր թեմաների բազմաթիվ գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Փիլիսոփայության պատմության ակնարկ» (1968), «էթիկայի համակարգեր և արժեքների տեսություն» (1963), «Կրոնի փիլիսոփայություն» (1965), «Անհատի հոգեբանություն. տեսական ընթերցումներ» (1965), «Հոգեբանության պատմություն. համակարգված հոգեբանության տեղեկատու» (1968), «Հոգեթերապիա և խորհրդատվություն. տեխնիկայի ուսումնասիրություն» (1969), «Ուսուցանման հոգեբանություն. համակարգեր, մոդելներ և տեսություններ» (1970), «Հոգեբանաբանությունն այսօր. փորձեր, տեսություն և հետազոտություններ» (1970), «Սոցիալական հոգեբանություն. փորձեր, տեսություն, հետազոտություններ» (1972) և «Համակարգված սոցիալական հոգեբանություն» (1974)[5]։

Կնոջ՝ Մեյբլ Լյուիս Սահակյանի (1921-1982) հետ Ուիլյամ Սահակյանը գրել և հրատարակել է մի շարք գրքեր, այդ թվում՝ «Մեծ փիլիսոփաների գաղափարները» (1966), «Փիլիսոփայության բնագավառները» (1965), «Ռուսոն որպես մանկավարժ» (1974), «Ջոն Լոք» (1975) և «Պլատոն» (1977)[4]։

Ուիլյամ Սահակյանի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Anderson, Shirley. "William Sahakian, 1922-1986" Proceedings and Addresses of the American Philosophical Association. 1986;59(5):727-728.
  5. «Books by William S. Sahakian (Author of Ideas of the Great Philosophers)». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.